Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ակցիայի մասնակիցները մինչև երեքշաբթի վերջնաժամկետ տվեցին Փաշինյանին

Ակցիայի մասնակիցները մինչև երեքշաբթի վերջնաժամկետ տվեցին Փաշինյանին
05.12.2020 | 20:27

Ցուցարարները մինչև երեքշաբթի օրը վերջնաժամկետ տվեցին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար:

«Մենք որևէ պայմանավորվածություն, որևէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ», - հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ կարող են քննարկել միայն երկու հարց՝ վարչապետի հրաժարականի օրը և ժամը, ու «խոստանալ, որ ֆիզիկական հաշվեհարդար ժողովուրդը իր հետ չի տեսնելու»:


17 կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի վարչապետի թեկնածուն ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն է։

Դիտվել է՝ 3534

Մեկնաբանություններ